Ուշացած մկանային ցավ

Aug 15, 2024

Մկանային աշխատանքի  ժամանակ կամ նրանից հետո  կարող են առաջանալ մկանային ցավեր , որոնք կապված են  կաթնաթթվի կուտակաման հետ ։  Այդ դեպքում օսմատիկ ճնշումը  մկանային  բջիջում  բարձրանում է և ջուրը միջբջջային  տարածությունից թափանցում է  բջիջների մեջ՝  առաջանում է այտուց , նյարդային վերջավորությունների ճնշվածություն և ցավ, այրոց, ոտքերի «լցվածության»  զգացում։

Մարզումից անմիջապես հետո, կամ միառժամանակ հետո , այդ զգացողությունները և ցավը  անցնում են,  քանի վոր կաթնաթթուն դուրս է գալիս արյան հոսքի միջոցով։

Մկանային ցավը կարող է առաջանալ նաև  մեծ բեռնվածությունից 24-48 ժամ հետո և տևել մինչև 5օր։ Այդ դեպքում դա կոչվում է ուշացած մկանային ցավ     DOMS (delayed onset muscle soreness) որի ժամանակ  վերոնշյալ գանգատները ավելի սաստիկ են արտհայտված և նկատվում է մկանային ուժի նվազում։  Այս համախտանիշի  հիմնական պատճառներն են ՝  էքսցենտրիկ  մկանային կծկումը միոֆիբրիլների բորբոքումը, վնասումը,   միոֆիբրիլների  գերկուտակումը մկանային բջիջներում , օրինակ  կալցիումի,  որը առաջեցնում է ավելի մեծ վնասում գերզգայնությունները։  Բջջից դուրս են գալիս  նաև որոշ նյութեր  և  գրգռում մկանի նյարդային  վերջավորությունները։

Ուշացած մկանային ցավի դեպքում  խորհուրդ է տրվում  ակտիվ հանգիստը,  թեթև վարժություններով, քայլքով,  կատարել սովորական բեռնվածության 35/50%-ը, ձքումներ։  Դրական ազդեցություն են թողնում ջրային պռոցեդուռաները  նաև  սաունան և մերսումը։ Չմոռանալ նաև լիարժեք քնի և սնունդի մասին։