Կմախքային մկանների կառուցվածքաֆունկցիոնալ առանձնահատկությունները
Aug 15, 2024
Մկանները նպաստում են շնչառության , արյան և ավշահոսքի, նյութափոխանակության բարելավման, մկանային հյուսվացքներում տեղի ունեցող քիմիական էներգիայի վերածումը ջերմային և մեխանիկական էներգիաների։
Մկանների կազմի մեջ մտնում է ջուրը( 80%) և պինդ նյութերը՝ ԱԵՖ, սպիտակուցները, գլիկոգենը, կրեատինին, ֆոսֆատներ, կաթնաթթու, ամինաթթուներ, օրգանական և անորգանական թթուների աղեր։
Կմախքի մկնանները կազմված են հիմնականում 2 տիպի մկանաթելերից «Սպիտակ» և «կարմիր», գոյություն ունեն նաև « վարդագույն» մկանաթելեր։
Կարմիր մկանաթելերը որոնք պարունակում են մեծ քանակությամբ միոգլոբին, դանդաղ կծկվող են (90-140 մվրկ) դանդաղ են վերականգնում ԱԵՖ-ի պաշարները, օժտված են բարձր դիմացկունությամբ։
Սպիտակ մկանաթելերը որոնք պարունակում են քիչ քանակությամբ միոգլոբին, արագ կծկվող են (40-90 մվրկ-ի ընթացքում) արագ են վերականգնում ԱԵՖ-ի պաշարները սակայն կաթնաթթվի արագ կուտակաման հետևանքով շուտ են հոգնում։ Դրանք օժտված են մեծ հզորությամբ և արագաուժային հնարավորություններով։ Այդ մկանային բջջիջներն են պարունակում պայթուցիկ ուժը ծանրամարտում, բռնցքամարտում, սպրինտում ․․․․։
Վարդագույն մկանաթելերը որոնք միջանկյալ տիպ են համարվում ըստ իրենց բոլոր հատկությունների, կարող են ձեռք բերել արագ կամ դանդաղ կծկվող մկանաթելերի հատկություններ, կախված մարզումների բնույթից։ հետևաբար հատուկ մարզումների շնորհիվ հնարավոր է փոփոխել կարմիր և սպիտակ մկանաթելերի հարաբորությունը։ Ընդհանուր առմաբ սպիտակ մկանաթելերը 20%-ով ավել են , քան կարմիրները։
Ֆիզիկական աշխատանքի հետևանքով առաջանում է մկաների գերաճ որը տեղի է ունենում մկանաթելերի հաստացման շնորհիվ։ զգալի հաստացման դեպքում հնարավոր է մկանաթելերի երկայնակի ճեղքում մի քանի «Դուստր» մկանաթելերի գոյացումով, որոնք ունեն մեկ ընդհանուր ջիլ։
Գոյություն ունի մկանների 2 տիպի գերաճ՝ սարկոպլազմային (հունարեն sarkos-միս կամ բջջապլազմային) և միոֆիբրիլային (մկանաթելիկային)։
Սարկոպլազմային գերաճի դեպքում մկանաթելերի հաստացումը կատարվում է ի շնորհիվ դրանց չկծկվող մասի սարկոպլազմայի։ Այս տիպի գերաճը զարգանում է դանդաղ կծկվող մկնաթելերում և նպաստում է մկանների դիմացկունության բարձրացմանը առանց մկանի ուժի զգալի փոփոխման։
Միոֆիբրիլային գերաճի դեպքում մկանաթելի հաստացումը կատարվում է ի հաշիվ դրանց կծկվող մասի, մկանաթելիկների հաստացման և դրանց դասավորման խտության մեծացման։ Այս տիպի գերաճը զարգանում է արագ կծկվող մկանաթելերում և նպաստում է մկանների ուժի զգալի աճին։ մկանի ուժը կախված է նաև արական սեռական հորմոնների քնակից։
Միոֆիբրիլային գերաճը զարգանում է ստատիկ, իսկ սարկոպլազմայինը դինամիկ վարժություւներ կատարելիս։